00:00:00

Եվրոպայի խորհուրդն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման ուղղությամբ. ԵԽ գլխավոր քարտուղար

21:29, 28 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կողմերի միջև վստահություն հաստատելու համար միջոցներ գտնելու ուղղությամբ: Այս մասին ԵԽԽՎ նիստում հայտարարել է Եվրոխայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: «Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ ուղղված երկու երկրի միջև վստահություն հաստատելուն»,- ասել է Բուրիչը: Վերջինս նկատել է, որ Եվրոպայի խորհրդի անխոչընդոտ հասանելիությունը տարածաշրջանում կարևոր է գործընթացի վերահսկողություն իրականացնելու համար: «Կողմերի միջև հակամարտության կարգավորման գլխավոր գործոններից մեկը վստահության կառուցումն է, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, եթե կողմերն առարկություններ չունենան», - ընդգծել է գործիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր