00:00:00

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

19:04, 28 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: Այս մասին  հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից: «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին: Կողմերը անդրադարձան նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը: Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունեց Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով  ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր