00:00:00

Սոչիի փողոցները կրկին հեղեղվել են ջրով, ծովում փոթորիկ է. տեսանյութ

19:48, 25 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Առողջարանային այս քաղաքում ցիկլոնը երեք բալանոց փոթորիկ է առաջացրել ծովում, օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, լեռներում բուք է և 0-ից ցածր ջերմաստիճան, իսկ անձրևների ալիքը սկսել է շարժվել դեպի Ադլեր: Sputnik Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
«Անվտանգության համար լողափերը փակ են... Հիմա ամպրոպները հեռանում են Լազարյան շրջանից և շարժվում դեպի Ադլեր»,- գրել է Կոպայգորոդսկին:
Նրա խոսքով՝ քաղաքային և կոմունալ բոլոր ծառայությունները պատրաստ են վատ եղանակի հետևանքներին։ Հատուկ ուշադրություն է դարձվում այն մայրուղիներին, որոնցում ընթանում է «Ֆորմուլա-1» մրցարշավի Գրան պրին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր