00:00:00

Անկարան մտադիր է Մոսկվայից լրացուցիչ С-400 համալիրներ ձեռք բերել. Էրդողան

14:59, 25 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Անկարան մտադիր է ապագայում Մոսկվայից լրացուցիչ զենիթահրթիռային C-400 համակարգեր ձեռք բերել: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ապագայում ոչ ոք չի կարողանա միջամտել այն հարցին, թե ինչպիսի պաշտպանական համակարգեր ենք մենք ձեռք բերում՝ որ երկրից, ինչ մակարդակում: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Միայն մենք կարող ենք այդպիսի որոշումներ ընդունել»,- ասել է նա: Էրդողանը նշել է, թե ինքն ամեն ինչ բացատրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: «Մենք պատրաստվում էինք F-35 ինքնաթիռներ ձեռք բերել և դրա համար 1.4 մլրդ դոլար ենք վճարել»,֊ ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Անկարան այդպես էլ չի ստացել կործանիչները։ Նա տեղեկացրել է, թե իրենք խնդրել են վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները, սակայն ԱՄՆ֊ն չի համաձայնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր