00:00:00

Ադրբեջանը ՄԱԿ-ի Միջազգային դատարան Հայաստանի դեմ հայց է ներկայացրել

20:43, 24 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանը սեպտեմբերի 23-ին դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ընդդեմ Հայաստանի, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների համար: Այս մասին ասվում է Միջազգային դատարանի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ, սեպտեմբերի 16-ին վաղ Հայաստանն էր դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ փաստեր ներկայացնելով Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականության վերաբերյալ: Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաև զանգվածային սպանություններով, կտտանքներով և այլ խախտումներով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։ Ադրբեջանի հայցը անգլերեն՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր