00:00:00

Հայկոյի առողջական վիճակում թեթև դրական դինամիկա կա

17:36, 23 սեպտեմբեր 2021 Շոուբիզնես

Երգիչ Հայկոյի առողջական վիճակում թեթև դրական դինամիկա կա։ Նա գիտակցության մեջ է, բայց միացված է շնչառական ապարատին։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից։ Նշենք, որ երգիչը  վարակվել է COVID-19-ով։ Հիվանդությունը ծանր է անդրադարձել նրա վրա։ Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախկին ամուսնու՝ երգիչ Հայկոյի առողջական վիճակին՝ գրելով․ «Բոլորի ուշադրությունն եմ խնդրում. Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի: Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»: Շոուբիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ևս իրենց սոցիալական ցանցերում տեղադրում են Հայկոյի լուսանկարն ու նրան առողջություն մաղթում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր