00:00:00

Քննարկում. Գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին թեստի կամ պատվաստման պատճառով

23:45, 16 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին թեստի կամ պատվաստման պատճառով: Այս մասին սեպտեմբերի 16-ին կայացած քննարկման ժամանակ ասաց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի միլիարդավոր դրամներ են ծախսվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփվողների մեկուսացման վրա, իսկ այժմ թեստի համար մարդիկ պետք է ամսական 30 հազար դրամ վճարեն: «Առողջապահության նախարարությունը կես միլիոն դոլար է ստացել սեփական թեստ մշակելու համար: Մենք տեսել այդ թեստն այդպես էլ չտեսանք: Նախարարությունն արդեն մի քանի տարի անհիմն որոշումներ է կայացնում: Անթույլատրելի է մարդկանց ստիպել ստացած 60-70 հազարից թեստի վրա 30 հազար դրամ ծախսել: Անհրաժեշտ է դադարեցնել այս իրավական եւ բժշկական ֆաշիզմը։ Առողջապահության նախարարությունը պետք է ընդունի, որ իրավական տեսանկյունից խոցելի է օրենք է ներկայացնում»,- հավելեց փորձագետը: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը նշեց, որ կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվածների մոտ հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում, մահերը շատ են, հիվանդությունը երիտասարդացել է: «Եթե կորոնավիրուսի դեպքում ռիսկի խմբում 65-ից բարձր մարդիկ էին, ապա «դելտա» շտամի դեպքում հիմնական պացիենտները 25-ից բարձր մարդիկ են, հիմնականում՝ աշխատողներ: Նախարարության հրամանը հիմնված է Հայաստանի Սահմանադրության վրա, որում ասվում է բնակչության առողջությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին»,- պարզաբանեց նա: Իրավաբան Նինա Հակոբյանը նոր դրույթը խտրական որակեց՝ քաղաքացիները ենթարկվում են անուղղակի պարտադրանքի, մինչդեռ պատվաստումը չի կարող պարտադիր լինել: Նույնպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոպունյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր