00:00:00

Չինաստանը վրդովված է Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հետ ԱՄՆ-ի միջուկային գործարքից

23:34, 16 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ անվտանգության նոր դաշինքը՝ հայտարարելով, որ նման գործընկերությունները չպետք է թիրախավորեն երրորդ երկրներին, եւ նախազգուշացրել է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի ուժեղացման մասին, հայտնում է U.S. News-ը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը հայտարարել է, որ երեք երկրները «լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ուժեղացնում են սպառազինությունների մրցավազքը եւ վնասում միջուկային զենքի չտարածման միջազգային ջանքերին»: «Չինաստանը միշտ կարծում է, որ ցանկացած տարածաշրջանային մեխանիզմ պետք է համապատասխանի մեր ժամանակների խաղաղության եւ զարգացման միտումներին եւ նպաստի փոխվստահության եւ համագործակցության ամրապնդմանը: Այն չպետք է թիրախավորի որեւէ երրորդ կողմի»,- Պեկինում կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է նա: Ըստ համաձայնագրի, որը ստացել է AUKUS անվանումը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան Ավստրալիային միջուկային սուզանավերի տեղակայման տեխնոլոգիաներ ու հնարավորություններ կտրամադրեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր