00:00:00

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է ռուս խաղաղապահների վերապատվաստումը կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ

18:09, 02 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Լեռնային Ղարաբաղում սկսվել է կորոնավիրուսի դեմ վերապատվաստումը ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների շրջանում, որոնք պատվաստման ամբողջական փուլն անցել են մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներարկելուց առաջ զինծառայողները պարտադիր կարգով ՊՇՌ-թեստավորում և բուժզննում են անցնելու, ինչպես նաև համապատասխան բուժխորհրդատվություն են ստանալու: Զինվորականների վերապատվաստումը կորոնավիրուսի դեմ իրականացվում է ռուսական խաղապահ զորակազմի ռազմական բժիշկների կողմից: Նշվում է, ոչ վերապատվաստումն արվում է «Գամ-Քովիդ-Վակ» դեղամիջոցի երկբաղադրիչ ներարկմամբ, ինչպես և առաջին պատվաստման ժամանակ: Լեռնային Ղարաբաղում ներկա պահին վերապատվաստում է անցել արդեն ավելի քան 100 խաղաղապահ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր