00:00:00

Նախագահի հրամանագրով Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ

12:59, 26 օգոստոս 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ։ Այս մասին  տեղեկանում  ենք նախագահի հրամանագրերի բաժնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հրաչ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ»,- նշվում է նախագահի հրամանագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր