00:00:00

Շուրջ 1,5 հազար մարդ է հավաքվել Քաբուլի օդանավակայանի մոտ՝ սպասելով ԱՄՆ տարհանման

16:39, 26 օգոստոս 2021 Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ-ի շուրջ 1,5 հազար քաղաքացիներ և ամերիկյան այցագրեր ունեցողներ են հավաքվել Քաբուլի օդանավակայանի մոտ՝ հույս ունենալով անցնելու օդանավակայանի տարածք և տարհանվելու Միացյալ Նահանգներ:  Օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետի, որը գերադասել է չհայտնել անունը: Նրա տվյալներով՝ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի շուրջն ընկած տարածքը լեփ-լեցուն է մարդկանցով՝ չնայած Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության հորդորներին չփորձելու ինքնուրույն հասնել օդանավակայան առանց ամերիկյան իշխանություների կողմից հստակ հրահանգի և անհապաղ հեռանալու օդանավակայանի երեք հսկիչ անցակետերից՝ անվտանգության սպառնալիքների պատճառով: Ինչպես նշում է դիվանագետը, օդանավակայանի աշխատանքը դանդաղել է, բայց օրվա ընթացքում այն կսկսի գործել ուժեղացված ռեժիմով: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինեկենն օգոստոսի 25-ին հայտնել է, որ, Վաշինգտոնի գնահատումներով՝ Աֆղանստանում կարող է մնացած լինեն շուրջ մեկուկես հազար ամերիկացիներ: ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են Քաբուլի օդանավակայան՝ Աֆղանստանից ամերիկացիների, ԱՄՆ-ի դաշնակից երկրների քաղաքացիների և աֆղան փախստականների տարհանումն ապահովելու համար: Ինչպես օգոստոսի 24-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, վարչակազմի կարծիքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները հասցնում են տարհանման գործողությունն ավարտել մինչև օգոստոսի 31-ը, ինչպես և պլանավորվել էր: Նա նաև ճշտել է, որ Պենտագոնին  և Պետդեպարտամենտին հանձնարարել է մշակել ժամկետեների ճշտման արտակարգ պլաններ ի դեպս այդ անհրաժեշտության, հաղորդել է «ТАСС»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր