00:00:00

Ռուսաստանը և Թուրքիան ծրագրեր են իրականացնում ցամաքային զորքերի համար ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում

12:09, 26 օգոստոս 2021

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ծրագրեր է իրականացնում թուրք գործընկերների հետ ցամաքային զորքերի համար տեխնիկա ստեղծելու ոլորտում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են ընկերության մամուլիս ծառայությունից «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում: ««Ռոսօբորոնէքսպորտը» մի շարք հեռանկարային նախագծեր է վարում թուրք գործընկերների հետ ցամաքային զորքերի համար տեխնիկայի մշակման ոլորտում, այդ թվում՝ ելնելով երրորդ երկրների շահերից»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր