00:00:00

Տավուշի մարզպետը օգոստոսի 27-ից 30-ը ներառյալ չվճարվող արձակուրդ կգնա․ վարչապետի որոշում

18:48, 25 օգոստոս 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 27-30-ը ներառյալ չվճարվող արձակուրդ կգնա։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2021 թվականի օգոստոսի 27-30-ը ներառյալ: 2. Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը»,– ասվում է որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր