00:00:00

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Սեյրան Օհանյանը մեծագույն հարգանքի արժանի հայորդի է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

17:25, 25 օգոստոս 2021

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հորդորում է հասկանալ ու չշահարկել դավաճան որակումը։ «ՀՀ ազգային ժողովում կառավարության 2021-2026թթ. ծրագրի այսօրվա քննարկման ժամանակ սադրանքի մեջ է ներքաշվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ Սեյրան Օհանյանը հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած, այն ազատագրած, բանակի ստեղծման ու կառուցման գործում անգնահատելի ներդրում ունեցած, 44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցած, մեծագույն հարգանքի արժանի հայորդի է: Դավաճան եզրույթը մի օգտագործեք պատեհ ու անպատեհ առիթներով, գոնե թերթեք քրեական օրենսգիրքը հասկանալու համար, թե ինչ գործողություններ կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է համարվել դավաճան: Այսկերպ շարունակելու դեպքում դուք հանրության մեջ խորացնում եք անջրպետը, սերմանում եք պառակտում, վերջնարդյունքում ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց և, հուրախություն թշնամու, հանգեցնելու են քաղաքացիական բախումների»,– ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր