00:00:00

ԱԺ-ն օգոստոսի 25-ին կգումարի լրացուցիչ մեկ նիստ

16:13, 25 օգոստոս 2021

Հայաստանի Ազգային ժողովը կառավարության ծրագրի քննարկումը շարունակելու համար օգոստոսի 25-ին, ժամը 18:00-ից հետո ևս մեկ նիստ անցկացնելու որոշում ընդունեց: Նման առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հարգելի գործընկերներ, առաջարկություն եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- նշեց Ալեն Սիմոնյանը: Առաջարկին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Ժամը 18:30-ին մեկնարկելիք նիստը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր