00:00:00

«Խորագույն հիասթափություն եմ ապրում». Նախկին պատգամավորը՝ խորհրդարանի նիստերի մասին

15:01, 25 օգոստոս 2021

«Էդ խայտառակությունը մեկնաբանելու բան չկա, թույլ տվեք զերծ մնամ այդ ամենի մասին խոսելուց», -«Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը արձագանքելով այսօր խորհրդարանում կատարվածի մասին կարծիք հայտնելու մասին մեր խնդրանքին: Աբովյանն ասաց, որ խորհրդարանում կատարվածը մեծ վիրավորանք է հայ հասարակության հասցեին: «Ես էնքան հիասթափված եմ այս ամեն ինչից և չեմ ուզում հիմա ավելորդ անգամ կրքեր բորբոքել: Կատավածի մասին իհարկե, ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց հասկանում եմ նաև հետևյալը՝ այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև և այն իրավիճակը, որը տեղի է ունենում Ազգային ժողովում, տարբեր աշխարհ են: Չգիտեմ, խորագույն հիասթափություն եմ ապրում», հավելեց նախկին պատգամավորը: Նկատենք, որ այսօր խորհրդարանում կառավարության գործունեության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր և իշխանական պատգամավորները անհանդուրժող էին միմյանց նկատմամբ և միմյանց հասցեին մեղադրանքները ընդունում էին հայհոյանքներով, միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետելով: Մասնավորապես, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ելույթում հայտարարել էր, որ պաշտպանության այն նախարարները, որոնց ժամանակ զանգով բանակից ազատավել են, դավաճաններ են: ԱԺ դահլիճում նստած նախկին նախարար Սեյրան Օհանյանը հավանաբար այդ քննադատությունն ընդունեց իր հասցեին և ջրի շիշը նետեց Սարգսյանի ուղղությամբ, ինչն էլ մեծ իրարանցում առաջացրեց դահլիճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր