00:00:00

«Հրապարակ»․ Արցախում սպասում են, որ Ալեն Սիմոնյանը ԱՀ անկախության օրը կայցելի ԼՂ, սակայն նա այդ օրերին կմեկնի արտերկիր

09:49, 25 օգոստոս 2021 Մամուլ

«Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վերջին օրերին Հայաստանում է, հանդիպել է նաև ԱԺ նորընտիր ղեկավարության հետ՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի։ Մեր տեղեկություններով՝ ԱՀ խորհրդարանական խմբակցություններին Թովմասյանը վստահեցրել է, որ Հայաստան է գնում՝ ԱԺ ղեկավարությանը փոխանցելու Արցախ այցի հրավերը։
Արցախում սպասում են, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, կայցելի Արցախ, սակայն, մեր տեղեկություններով, Ա․ Սիմոնյանն արտերկրյա գործուղում ունի այդ օրերին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն Արցախ չեն այցելել»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր