00:00:00

Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում․ՍԱՏՄ

23:49, 24 օգոստոս 2021

Covid-19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում։ Արձանագրություններ չեն կազմվել: Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում, կազմվել է 7 արձանագրություն: Խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կկիրառվի «նախազգուշացում» վարչական պատասխանատվություն միջոցը: Կրկնվելու դեպքում՝ նախատեսվում է տուգանք 100-300 հազար դրամի չափով: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր