00:00:00

«Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու» հայտարարություններին թշնամին կարող է նոր սպառնալիքներով պատասխանել. Ոսկանյան

21:59, 24 օգոստոս 2021

«Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը» հրապուրիչ է հնչում, և որևէ խելամիտ մարդ չի կարող չցանկանալ նման դարաշրջան, բայց հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, այն ոչ այլ ինչ է, քան մերձավորարևելյան և հարավկովկասյան իրականությունից, մեղմ ասած, հեռու գեղեցիկ բառակույտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Արևելյան ասույթը պնդում է՝ «հալվա, հալվա ասելով, բերանը չի քաղցրանա», նույնը նաև՝ «խաղաղություն» բառի կրկնությամբ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չի բացվելու։ Գրեթե վստահ եմ, որ թշնամական կողմից սրան կա՛մ դրական արձագանք չի լինելու, կա՛մ հնչելու են հերթական լկտի հոխորտանքն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին»,- գրել է Ոսկանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր