00:00:00

ՔՊ խմբակցության ղեկավարն անվտանգության աշխատակիցներին ուղղորդել է News.am-ի օպերատորի ուղղությամբ, որ ջնջեն նրա նկարահանած տեսանյութը

17:24, 24 օգոստոս 2021

Անվտանգության աշխատակիցներն այսօր News.am-ի օպերատորից պահանջել են ջնջել ԱԺ դահլիճում ծեծկռտուքի տեսանյութը: Երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, ԶԼՄ ներկայացուցիչները, որոնց թվում եղել է նաև news.am-ի օպերատորը, գնացել են դահլիճի մուտքի մոտ։ Երբ news.am-ի օպերատորը տեսել է, որ նիստերի դահլիճի դուռը բաց է, մուտք է գործել դահլիճ և տեսանկարահանել միջադեպը։ Այդ ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, մատնացույց անելով news.am-ի օպերատորին, անվտանգության աշխատակիցներին ուղղորդել է, որպեսզի վերցնեն օպերատորին պատկանող հեռախոսն ու ջնջեն տեսանյութերը։ Անվտանգության աշխատողները վերցրել են հեռախոսն ու ջնջել միջադեպի տեսանյութը: Ավելին, նրանք սպառնացել են, որ ծեծռտուքի տեսանյութը հրապարակվելու դեպքում օպերատորը կզրկվի ԱԺ հավատարմագրից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր