00:00:00

ԱԱԾ-ին վերապահված են լիազորություններ, որոնք չպետք է վերապահված լինեն․ Նիկոլ Փաշինյան

14:15, 24 օգոստոս 2021

Մի շարք հանգամանքների բերումով այսօր ԱԱԾ-ին վերապահված են լիազորություններ, որոնք, մեր ռազմավարական պատկերացումների համաձայն, չպետք է վերապահված լինեն։ Մասնավորապես, հետախուզությունը, խորհրդարանում ներկայացնելով ԱԱԾ համակարգում իր նախատեսած բարեփոխումները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահություն հայտնեց, որ այդ փոփոխությունները ԱԱԾ-ն «էականորեն ուժեղացնելու են»։ «Գործնականում բազմաթիվ զարգացած երկրներում հենց այդպես է, երբ հակահետախուզությունը և հետախուզությունը գտնվում են տարբեր մարմիններում, և մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն իրականացնել։ Նաև պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել ԱԱԾ-ին ենթակա մարմնի կարգավիճակից՝ այն դարձնել վարչապետին ենթակա մարմին», - ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր