00:00:00

Լրագրողների բողոքի ակցիան՝ Ազգային ժողովի օթյակում

11:39, 24 օգոստոս 2021

Այս պահին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Ազգային ժողովի օթյակում տեղի է ունենում լրագրողների բողոքի ակցիան: Լրագրողները բողոքում են ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ: Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր