00:00:00

Արտաշես Թումանյանն Իրանում Կորեայի դեսպանին ներկայացրել է ՀՀ առջև ծագած մարտահրավերները

23:44, 23 օգոստոս 2021

Օգոստոսի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Յուն Կանգյեոնին։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը ներկայացրեց ներկա պայմաններում Հայաստանի առջև ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն տնտեսական հարաբերություններին, առանձին ոլորտներում դրանց զարգացման հնարավորություններին։ Խոսվեց նաև Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների, տարածաշրջանային բազմակողմ համագործակցության և հաղորդակցային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր