00:00:00

Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով. Լևոն Արոնյանի ընկերուհու անկեղծ խոստովանությունը

20:51, 23 օգոստոս 2021

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջի «stories» բաժնում որոշել է պատասխանել հետեւորդների հարցերին, որոնք բազմազան են եւ վերաբերում են ոչ միայն Անիտայի նախասիրություններին ու առօրյային, այլեւ անձնական կյանքին: Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես է հաղթահարել իր եւ Արոնյանի հարաբերու. թյունների մասին բացասական արձագանքը: Անիտան խոստովանել է, որ մեծ է եղել սիրելիի աջակցությունը: «Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Ամենակարեւորը՝ Լեւոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում, կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»,-նշել է շախմատիստի ընկերուհին: Արոնյանի ու Այվազյանի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2020-ի գարնանը, իսկ օգոստոսին նրանք հրապարակային սեր են խոստովանել իրար:  
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր