00:00:00

Մուտքը՝ միայն դիմակներով. երկաթուղում խստացվել է դիմակ կրելու պահանջը

16:09, 23 օգոստոս 2021

Ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները: «Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Երկաթուղային կայարանների տարածքի և գնացքների վագոնների մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորներին»,- տեղեկացնում է Հարավկովկասյան երկաթուղին: Ընկերությունը իր աշխատակիցներին հորդորել է պատվաստվել Covid-19-ի դեմ: Հայտնում են, որ քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր