00:00:00

COVID-19-ով վարակման նոր դեպքեր են գրանցվում սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով

13:28, 23 օգոստոս 2021

Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված`  կորոնավիրուսի վերջին  դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։ Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։ Հիվանդության նոր ալիքը կանխելու համար անհրաժեշտ է  հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և պատվաստվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր