00:00:00

Երեք զինծառայողների սպանության գործով ծառայակցին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

13:17, 23 օգոստոս 2021 Իրավական

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերված երեք զինծառայողի սպանության վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրանց ծառայակցին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն) հատկանիշներով։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը հայտնել է, որ ծառայակիցը դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր