00:00:00

Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսումը

20:24, 21 օգոստոս 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր