00:00:00

Երևանի Մարտիրոսյան փողոցում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է

15:39, 21 օգոստոս 2021 Իրավական

Օգոստոսի 21-ին, Երևանի Մարտիրոսյան փողոցում գտնվող անասնագոմում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտիրոսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի տարածքում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին, ժամը 06։01-ին: Այրվում է անասնագոմի տանիքից մոտ 1600 քմ հատված և 2000 հակ անասնանկեր: Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը: ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր