00:00:00

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ

14:55, 21 օգոստոս 2021

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ, հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ՝ Աստծո զորակցությամբ հովվապետական առաքելությունն ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի նպաստ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների ու համայն հայության ազգային նպատակների և իղձերի իրագործման ճանապարհին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր