00:00:00

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և հրավիրել Մոսկվա

18:18, 20 օգոստոս 2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի՛ Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում։ Ակնկալում եմ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղումը, ինչը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից։ Հավատում եմ, որ տարածաշրջանային հարցերի լուծման գործում Մոսկվայի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, բազմակողմ հարթակներում դիրքորոշումների համաձայնեցվածությունը և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անշեղ իրագործումը հետագայում ևս կնպաստեն մեր հարաբերությունների դաշնակցային ոգու և հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: Մաղթում եմ հաջողություն բարձր պետական պաշտոնում, քաջառողջություն և բարեկեցություն։ Հրավիրում եմ Մոսկվա Ձեզ հարմար ժամկետներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր