00:00:00

Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

20:20, 20 օգոստոս 2021 Լեռնային Ղարաբաղ

Օգոստոսի 20-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման և ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԽ գրասենյակը: Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, ՀՀ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը, ինչպես նաև ոլորտային մասնագետներ, ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի խիստ սակավության խնդրի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, որոնց արդյունքում որոշակիորեն բարելավվել է բնակչությանը ջրով ապահովելու հարցը։ Ընդգծվել է ջրի առկա պաշարը խնայողաբար օգտագործելու, մուտքային ծավալներն ավելացնելու և ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը։ Ներկայացվել են աշխարհում կիրառվող միջոցները, քննարկվել դրանք հայաստանյան գործընկերների մասնագիտական օժանդակությամբ Արցախում ներդնելու հնարավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր