00:00:00

Երեխան հանկարծամահ չի եղել․ նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից․ ԲԿ-ի պարզաբանումը

12:01, 20 օգոստոս 2021

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխան գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից։ Այս մասին պարզաբանում է տարածել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։ «Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Շամշյանին գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է հանկարծամահ եղել։ Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա: Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է: Առաջարկում եմ խմորեղենի պարագաներ գինը՝ մատչելի Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական»,- նշվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր