00:00:00

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք, որից 35-ը՝ նախկինում կատարված

11:08, 20 օգոստոս 2021 Իրավական

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 35-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման եւ զենք-զինամթերքի առգրավման՝ 8-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու եւ սառը զենք կրելու՝ 7-ական, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանութան ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, սպանության սպառնալիքի եւ ինքնիրավչության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, եւ մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր