00:00:00

G7-ը թալիբներից հավաստիացումներ է պահանջել՝ նրանց կողմից միջազգային անվտանգության սպառնալիքի բացակայության վերաբերյալ

21:14, 19 օգոստոս 2021

«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները պետք է երաշխիքներ տրամադրեն, որ Աֆղանստանում իշխանության գալուց հետո երկիրը միջազգային անվտանգության սպառնալիք չի դառնա: Այս մասին ասված է G7-ի (G7) արտաքին գործերի նախարարների տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարները համաձայնել են, որ «Թալիբան» շարժումը պետք է հավաստիացնի, որ Աֆղանստանը ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնի միջազգային անվտանգությանը», - նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակել Է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որն այս տարի նախագահում է «յոթնյակում»: G7-ի նախարարները կարեւորել են այն, որ շարժումը կատարի քաղաքացիական անձանց պաշտպանության իր պարտավորությունները եւ խորը մտահոգություն են հայտնել Աֆղանստանի որոշ մասերում դաժան հաշվեհարդարների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր