00:00:00

Արցախի համար միակ ընդունելի տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումն է. Արցախի ԱԺ նախագահ

18:45, 19 օգոստոս 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ: Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր: Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին: «Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է», – շեշտել է խորհրդարանի ղեկավարը: Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր