00:00:00

ՊՆ-ն պատասխանել է մարտական հենակետում դիվերսիայի մասին լուրերին

11:07, 19 օգոստոս 2021

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին: Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում: «Այդուհանդերձ, գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ։ Նոր տեղեկատվություն ունենալուն պես պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրություններով»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրված պատասխանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր