00:00:00

Երեւանում երեկ կրակոցներ են հնչել, կա վիրավոր. հարուցվել է քրեական գործ

11:05, 19 օգոստոս 2021 Իրավական

2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եւ կրակոց: Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 50-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական  ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ եւ այլ առարկաներ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր