00:00:00

Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից ու նշանակվել նախկին պաշտոնին

10:24, 19 օգոստոս 2021

ՀՀ վարչապետի հրամանով Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին ազատել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր