00:00:00

Այս տարի առաջին անգամ օդային ճանապարհով Հայաստան ժամանած քաղաքացիների թիվն ավելի մեծ էր, քան մեկնողներինը

21:08, 18 օգոստոս 2021

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորափոխադրումների թիվը 2021 թվականի հուլիսին կազմել է 300 951: Հուլիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանից ստացված տվյալները) կազմել է 158 999, մեկնողների թիվը՝ 141 952: Հունվարին ժամանողների թիվը կազմել է 31 052, մեկնողներինը` 33 244: Փետրվարին ժամանողների թիվը կազմել է 31901, մեկնողներինը՝ 58297: 2021 թվականի մարտին ժամանողների թիվը կազմել է 42 283, մեկնողներինը՝ 74 198, իսկ ապրիլին ժամանել է 58 978 մարդ, մեկնել է 75 152-ը: 2021 թվականի մայիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 82 513 է եղել, իսկ մեկնածներինը՝ 83 840: Հունիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 355 952 էր, մեկնողների թիվը ՝ 416054: Պարզվում է, որ հուլիսն առայժմ տարվա միակ ամիսն է, երբ օդային ճանապարհով Հայաստան ժամանումներն ավելի շատ են, քան մեկնումները: 2021 թվականի 7 ամիսների ընթացքում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 761 678, մեկնածների թիվը՝ 882 737: Ընդհանուր առմամբ, 2021 թվականի 7 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 121 059-ով ավելի է, քան ժամանածներինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր