00:00:00

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ. ԱՆ

13:18, 18 օգոստոս 2021

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ 200 հազար դեղաչափ 100 հազար անձի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը, և երկրում պատվաստանյութերի նկատմամբ աճում է հանրային պահանջարկը։ Վերջին շրջանում, վարակման դեպքերի աճով պայմանավորված, առավել, քան կարևոր է պատվաստումային գործընթացում հասարակության ներգրավվածությունը, ինչին կնպաստի նաև պատվաստանյութերի բազմազանությունը: Բանակցությունների շնորհիվ Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ 200 հազար դեղաչափ 100 հազար անձի համար։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր