00:00:00

Այս պահին կրակոցները դադարել են, բայց մեկ ժամ առաջ ինտենսիվ կրակում էին Սոթքի հանքի ուղղությամբ. Գեղամասարի համայնքապետ

19:05, 17 օգոստոս 2021

Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները դադարել են, բայց մոտ մեկ ժամ առաջ ինտենսիվ կրակում էին Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: «Արդեն թեթև կրակոցները սովորական են դարձել՝ ոչ բնակիչներն են ահազանգում, ոչ՝ ես, անընդհատ են դրանք, միայն ուժեղ կրակոցների ժամանակ ենք սկսում անհանգստանալ ու ահազանգել»,- նշեց համայնքապետը: Ավետյանի խոսքով՝ հակառակորդը թիրախավորում է հենց խաղաղ բնակավայրերը: «Մարդկային կորուստներ չունենք, բայց գնդակոծության հետևանքով, հնարավոր է, տների տանիքները վնասված լինեն, կարող է կրակոցներից հենց գյուղացի սպանվեր, իսկ հառակորդը հենց սպանելու, խուճապ առաջացնելու նպատակ ունի»,- նշեց Ավետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր