00:00:00

«Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, պարզվել է նրա ինքնությունը (լուսանկարներ)

18:16, 17 օգոստոս 2021

2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 09։06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս և հանգուցյալի նույնականացման քարտը, համաձայն որի՝ վերջինս հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1984թ.։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր