00:00:00

Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

17:37, 17 օգոստոս 2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ալբերտ Բաղդադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»,- ասվում է հրամանագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր