00:00:00

«Փառք ու պատիվ Ձեր բոլոր անցավորաց… բայց այս հռետորաբանությունն ԱԺ պատգամավորների հետ անընդունելի է». Հայկ Մամիջանյանը՝ Կարեն Սարգսյանին

14:56, 17 օգոստոս 2021

Քիչ առաջ 64 կողմ ձայներով Սևանից ջրառի ծավալներն ավելացնելու՝ կառավարության բերած օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեցին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նիստը նախագահողին խնդրեց Կարեն Սարգսյանին ծանոթացնել, թե ինչ ոճով ու ինչ հռետորաբանությամբ են խոսում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ, որովհետև խոսքը գնում է առաջնային մանդատ կրող միակ մարմնի մասին: «Փառք ու պատիվ Ձեր բոլոր անցավորաց, որոնք զոհված են մեր հայրենիքի պաշտպանության ընթացքում: Այդ հարցը չի էլ քննարկվել, ու այն ոչ ոք կասկածի տակ չի էլ դնում, բայց այս հռետորաբանությունն ԱԺ պատգամավորների հետ անընդունելի է»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ դիմելով Կարեն Սարգսյանին, ով իր եզրափակիչ ելույթի ժամանակ թվարկեց՝ ինչ կորուստներ է ունեցել Արցախյան ազատամարտերի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=0gtxKKQ931U

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր