00:00:00

Բաքուն պատրաստվում է ԼՂ-ում արտասահմանյան ընկերությունների դեմ դատական ​​հայց ներկայացնել

12:35, 17 օգոստոս 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստվում է դատական ​​գործընթացներ սկսել այն օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք նախորդ տարվա էսկալացիայից առաջ գործել են Ղարաբաղում և վնաս են հասցրել երկրի տնտեսությանը: Ավելի վաղ Ալիևն արտասահմանյան ընկերություններին, որոնք ԼՂ-ում  նախկինում ոսկի էին արդյունհանել, կոչ էր արել Բաքվին փոխհատուցում վճարել։ «Այս գործընթացում ներգրավված են միջազգային իրավաբանական ընկերությունները, նախապատրաստվում է դատավարություն: Ես ասել եմ և այժմ կրկնում եմ, կա երկու տարբերակ` կա՛մ մեզ փոխհատուցում կվճարեն, կա՛մ կընդունեն մեր պայմանները, կա՛մ այլընտրանք` այս հարցը լուծել իրավական դաշտում»,- ասել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր