00:00:00

Ավելի քան 200 ուխտավոր այցելել է Արցախի Ամարաս վանական համալիր. ռուս խաղաղապահներն ապահովել են նրանց անվտանգությունը

14:41, 17 օգոստոս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելելիս, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Խնդիրն է ուխտագնացներին ուղեկցել Ամարասի վանական համալիր: Այս համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինը: Ռուս խաղաղապահները ուղեկցել են Ստեփանակերտից Մարտունու շրջան ժամանած ուխտավորներին, որոնք ներկա էին Հայ առաքելական եկեղեցու վանքում մատուցված պատարագին: Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած՝ կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում է հաստատվում Լեռնային Ղարաբաղում: Համաձայնագրի ստորագրման արդյունքում վանքը մնում է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շփման գծին մոտ և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Ռուս խաղաղապահներն ամեն օր հսկում են վանքը, որի վրա տեղադրված է Ռուսաստանի դրոշը, նրանք ուղեկցում են Ստեփանակերտից ժամանած ուխտավորներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր