00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում․ հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ

17:56, 16 օգոստոս 2021 Իրավական

Օգոստոսի 13-ի երեկոյան Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 60 խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի 2 անձ, հետախուզման մեջ գտնվող 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի 14, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ ՃՈ-ն հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարզբերական են։ https://www.youtube.com/watch?v=HwRJQtsvrA4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր