00:00:00

Եղանակը՝ Հայաստանում

19:00, 16 օգոստոս 2021

Օգոստոսի 16-ի եւ 17-ի երեկոյան ժամերին, 20-21-ի կեսօրից հետո եւ գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են, որ քամին հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Ինչպես  հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով: Օգոստոսի 16-ին, 21-ի գիշերը եւ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29, Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +31 +34, Սեւանա լճի ավազանում գիշերը` +10 +15, ցերեկը` +24 +29, Լոռիում գիշերը +10 +14, ցերեկը՝ +25 +29, Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը` +28 +33, Արագածոտնի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +24 +29, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +32 +35, Արարատում գիշերը` +18 +22, ցերեկը` +34 +36, Արմավիրում գիշերը՝ +18 +22, ցերեկը` +34 +36, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29, Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +18 +22, ցերեկը՝ +34 +36, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +31 +35, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +23 +27, Լեռնային Ղարաբաղում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +31 +35:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր