00:00:00

Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկուտից Վարդենիս համայնքը մեծ վնասներ է կրել

18:15, 16 օգոստոս 2021

Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկուտից Վարդենիս համայնքը մեծ վնասներ է կրել: Այս մասին հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից: Մասնավորապես տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հա կարտոֆիլի, 56 հա բանջարաբոստանային կուլտուրաների՝ ներառյալ 2 հա սոխի, 25 հա կաղամբի, 4 հա վարունգի, 3 հա լոլիկի, 2 հա տաքդեղի, 5 հա գազարի, 4 հա լոբու, 3 հա ճակնդեղի և 4 հա այլ բանջարեղենային բույսերի բերքը: Մեծապես տուժել է նաև գյուղնշանակության՝ 90 հա ցորենի, 67 հա գարու, 94 հա կարտոֆիլի, ինչպես նաև պտղատու այգիների՝ 54 հա խնձորի և 45 հա տանձի բերքը: Վնասվել են նաև ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, կտուրներ: Տեղեկացնում ենք, որ համապատասխան գերատեսչություններն արդեն իրազեկվել են կրած վնասների չափի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր